Աշնան առաջին օրը առավոտյան ժամը 8:30 ես արդեն ԵՊՀ-ում էի: Բայց հավաքված երիտասարդության թվին նայելով`մոռացա, որ առավոտյան ժամը 8:30 է: Արդեն Իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի աստիճաններն էի բարձրանում`զննելով շուրջս ու շենքի դիրքը, երբ միանգամից հիշեցի այն առաջին օրը, որ նույն հետաքրքրությամբ մուտք գործեցի դպրոց; Արդեն 8:40 էր, երբ մեզ`առաջին կուրսեցիներիս, հրավիրեցին նիստերի դահլիճ: Կարող է մտածեք թե ինչու եմ ստույգ նշում ժամերը, բայց իրոք զարմանալի փաստ էր, որ ամեն ինչ շարժվում էր ժամացույցի սլաքի պես ճշտապահ: Նիստերի դահլիճում մեզ ողջունեց Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանը, որը բավականին բարեհամբույր և ընկերական էր, այնուհետև Միգազգ. հարաբ. ֆակուլտետի հիմնադիրն ու ամբիոնի վարիչը: Ուշագրավն այն էր, որ բոլորն իրենց խոսքում առաջնահերթ ուշադրություն էին դարձնում կարգապահական խնդրին: Մեզ ղեկավար անձնակազմի հետ ծանոթացնելուց հետո տեղեկացրին, թե ուր որ է մեզ է այցելելու ՀՀ Արտաքին գործերի նախարարը: Հանդիպմանը նախարարը շեշտեց մեր ֆակուլտետի կարևորությունը ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ասպարեզում և հայտնեց, որ այսօր մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների լուծման համար անհրաժեշտ են բարձրորակ ու պրոֆեսիոնալ* մասնագետներ:
Մի զարմանալի երևույթ ևս, առհասարակ, և՜ աշակերտների և՜ ուսանողների մոտ որպես կանոն ընդունված է, որ սեպտեմբերի 1-ը այն միակ օրն է, որ գնում են դասի, բայց չգրված օրենքի համաձայն դաս չի լինում: Այս տարի առաջին անգամ խախտվեց այդ չգրված օրենքը և հենց առաջին օրից եղան դասախոսություններ, լեկցիաներ* և հանձնարարություններ: Հետագայում տեղեկացա իմ ընկերներից, որոնք նույնպես սովորում են ԵՊՀ այլ ֆակուլտետներում, որ իրենք այդ օրը ոչ մի դաս չեն արել, այլ մի քանի ժամ կանգնելուց և ընդամենը իրենց ապագա դասընկերների հետ ծանոթանալուց հետո թողել են համալսարանը: Նախ և առաջ զարմացա, քանզի Միջազգ. հարաբ. և Իրավաբանական ֆակուլտետները հասարակության մեջ չգիտես`ինչու ընդունված են որպես էլիտար* և եթե էլիտար ուրեմն ինչ-որ չափով §անկազմակերպ¦ և §անկարգապահ¦, բայց եղավ տարածվածի ճիշտ հակառակը: Սա էլ փաստեց, որ թյուր կարծիք է շրջանառվում:
Հ.գ. փորձում եմ ձեր ուշադրոըթյանը հանձնել օտար լեզուներից մեր լեզու ներխուժած և տարածված բառերի հայերեն փոխարժեքները.
*արհեստավարժ-professional
*գրառում -lecture
*պերճաշուք,նրբագեղ,վերնախավին հաճո- elite
Հ.գ. այսքան ուշացումով գրելուս պատճառը գերզբաղված լինելս է, ինչի համար հայցում են ձեր ներողամտությունը:
Աչալուրջ եղե՜ք
Saturday, October 4, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
incChpes doo ooshaxoOmov aynpesel yeSs oozoomem shnorhavoOorem amoor kayl verxneloo kapakxootyamb...Xankanoomem vor ko oosman mej lines hajoghak...doo arden isk erb gtnvoomes janaprhi skszbin xooyxes talis te inchpes klines hetagayoom... xankanoomem ev vstahem vor nooyn kerpel ksharoonakes... hajoghootyoonem xanaknoom...
Բարև ընկերս նախ և առաջ շնորհակալ եմ ջերմ բարեմաղթանքներիդ համար, որ շռայլել ես: Հուսով եմ, որ սրանով կկարողանամ ձեզ փոխանցել իմ մտահոգությունները`միժամանակ կիսելով նաև ձերը: Շատ ուրախացրիր…
Post a Comment