Sunday, October 5, 2008

Թուրքերը մեր ախպե~~րներն ե՞ն…

Կրկին ուշացումով, բայց անկարող եմ շրջանցել այս ցավալի իրողությունը, որը վերջերս դարձել է մեր հանրության քննարկվող թեմաների կիզակետը: Ես գիտեի, որ մեր երկրում յուրաքանչյուր հայ մարդ կարող է հպարտանալ, թե ինքը տիրապետում է այնպիսի պետական գաղտնիքների, որոնց իմացությունն արդեն իսկ ազգային անվտանգության հարց է, որ յուրաքանչյուրը իր սուրբ պարտքն է համարում քննարկել և կարծիք հայտնել ցանակցած պետական որոշման և գործողության վերաբերյալ: Բայց, անկեղծ ասած, մինչ օրս չէր եղել որևէ թեմա, որի շուրջ այսքան երկար կրքերը չմարեին և յուրաքանչյուրն այս աստիճան իրեն կարևորեր պետական որոշումներ ընդունելու հարցում: Նաև չէի հավատում, որ հայ-թուրքական հարաբերություններում այս <բարեփոխումները>/եթե կարելի է այդպես անվանել/ կարող էին այս աստիճան գովասանքի արժանանալ: Չեմ զարմանում, քանզի հայ ժողովուրդը և գերազանցապես հայաստանաբնակ հայը երբեք չի կարողացել ոչ միայն ազատ գործել, այլև ազատ մտածել: Միշտ թելադրվել է կաղապարված մտածելակերպ, որը մատուցվել է որպես համընդհանուր ճշմարտություն: Մենք, մեր հոգեբանությամբ դարձել ենք ստրկամիտ և այսօր էլ չենք կարողանում ազատվել այդ չարաբաստիկ բարդույթից: Ու այսօր այդ ստրկամտությանը գումարվում է թուրքամետությունը և ստացվում է հայրենադավություն:
ստրկամտություն+թուրքամետություն=հայրենադավություն
Բոլոր այն հեքիաթները, թե իբր այսօրվա թուրքերը մեղավոր չեն իրենց պապերի գործած մեղքերի համար, թե իբր նրանք փոխվել են կարելի է ասել` մակերեսայնություն է: Ինչպես ՐԱՖՖԻՆ է ասում`թուրքը երեկ անկիրթ բարբարոս էր, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա:
Սեպտեմբերի 6-ին, երբ աբդուլլահ սուլթանը գալիս էր Երևան ՀՅԴ-ն`միակ սկզբունքային ուժը այս հարցում, բողոքի ցույցեր կազմակերպեց նրա դեմ: Ես երթուղայինով իջնում եմ Օպերա և ճանապարհին կանգնած երիտասարդների պլակատներին նայելով` մարմինս փշաքաղվում է` միժամանակ մոտս առաջանալով վրեժի և հպարտության զգացում: Բայց միևնույն ժամանակ մի քանի <գիտուն> տգետներ, որոնց համար հայ-թուրքական հարաբերությունները սկսվում է Թուրքիայից էժան ապրանք ներկրելով և սահմանափակվում Անթալիայում հանգստանալուց առանց դույզն-ինչ հիշելու թե մենք այսօր պահանջատեր ենք, ամենավերջին խոսքերով անպատվում են աչալուրջ ու պահանջատեր ՀԱՅերին, իրենց դնելով բանիմաց քաղաքագետի տեղ, փոխարեն սթափվելու և նրանց կողքին կանգնելու: Սա է մեր ազգային ողբերգությունը և սրանից է, որ օգտվում է Թուրքիան: Ուղղակի պետք է հասկանալ, որ հավի պես քո բնում փակվելը, լռելը, համակերպվելը, չպահանջելը, չպայքարելը արժանապատվության և ինքնասիրության խնդիր է: Պետք է շարժվել մի կարգախոսով`ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել:

Պահանջատեր եղե՜ք

4 comments:

Anonymous said...

vochinch chi moraxvel...vochvok chi moraxel...ays karkakhosov petke apri ev mtazi yoorakanchyoor hay, bayx erbek
chmoranalov te inche spasvoom apagayoom ev te inchpes petke apri ayn hay@ vor jamanakin tesele xegheaspanootyoon...menk petke ev partavorenk mer hajord serndi hamar aveli hzor erkir steghzenk...ev menk miayn karoghenk da anel zijoomneri gnOv...chmoranalov vor shootov klrana MEZ EGHERNI 100 amyak@...

Ազատուհի Սիմոնյան said...

menk petke ev partavorenk mer hajord serndi hamar aveli hzor erkir steghzenk...ev menk miayn karoghenk da anel zijoomneri gnOv...chmoranalov vor shootov klrana MEZ EGHERNI 100 amyak@...

Ես մասամբ եմ համաձայն վերոնշյալին` այն որ մենք պարտավոր ենք մեր հաջորդ սերնդի համար ավելի հզոր երկիր ստեղծենք, լիովին համաձայն եմ, բայց կավելացնեմ ոչ միայն հաջորդ, այլ հենց մեր համար: Բայց հաջորդող մտքի, թե կարող ենք դրան հասնել զիջումների գնով դա անվերապահորեն չեմ ընդունում: Խնդրում եմ բացիր չակերտները`որն ես համարում զիջում և ի՞նչ զիջումների պետք է գնա միմիայն տուժած կողմը և, առհասարակ, զիջում ասելով, ՀՀ-ի համար հասկանում ես սահմանի բացու՞մ, պատմական հիշողության մոռացու՞մ, բարիդրացիական կապեր առանց փոխհատուցմա՞ն և այսպես շարունակ: Կանխավ շնորհակալ եմ կարծիքդ հայտնելու և ավելի ընդարձակվելու համար:

Սարգիս Մկրտչեան said...

Սիրելի՜ Ազատուհի,

Ողջունում եմ քեզ կայք էջիդ կապակցութեամբ։

Ինչպէս ընդունուած է ասել ամէն մի նոր կայք էջ (weblog) մի նոր պատուհան է դէպի աշխարհ։

Քեզ մաղթում եմ կանաչ ճանապարհ ու նորանոր յաջողութիւններ։

Բարեւներով՝
Սաքօ

Ազատուհի Սիմոնյան said...

Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Հուսանք, որ կկարողանամ արդարացնել Ձեր ակնկալիքները: