Saturday, October 11, 2008

Արջի ծառայություն 1

Ինչպես ասել է մեր մեծերից մեկը`հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում օժտված է եղել և այժմ էլ առավել ընդգծված կերպով օժտված է 4 հիմնական հատկանիշներով`հայրենասիրություն, երկպառակություն, դավաճանություն և օտարամոլություն: Անդրադառնանք օտարամոլությանը և այս դեպքում ընդգծված կերպով թուրքամետությանը:
Սուլթանի գալուց օրեր առաջ պարզվեց, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան լիազորված է աղավաղել ՀՀ պետական զինանշանը`փոխելով նրա որոշ խորհրդանիշներ* և գլխավորապես հայ ժողովրդի սրբություն`Արարատ լեռը, նրա տեղում տեղադրելով FFA* հապավումը կարծես նպատակ ունենալով FFA պաշտել այնպես, ինչպես Արարտը: Գիտե՞ք այս ամենի մեջ ինչն է ավելի ամոթալի և կարևոր, այն որ թուրքերը միշտ հակադրվել և մեղադրել են Հայաստանի Հանրապետությանը, որ իրենց պետական զինանշանում հայերը օգտագործում են Թուրքիայի տարածքում գտնվող և հետևաբար <թուրքերի> լեռը համարվող Արարատի պատկերը, որի իրավունքը չունեն հայերը: Եվ արդեն տարիներ է, որ թուրքական ղեկավարությունը պետականորեն իրականցնում է անուղղակի քարոզչություն և պահջում է հանել ՀՀ զինանշանից <թուրքական> Արարատ լեռան պատկերը: Եվ ահա էֆենդի գյուլի պատվին ստեղծվում է մեր հավաքականի նոր լոգոն, որը պատահաբար կրում է ՀՀ զինանշանի որոշ մասնիկներ և կրկին պատահաբար հանվում է Արարատի պատկերը: Ոնց մտածեցի եկա մի եզրահանգման, որ սա լոկ արջի ծառայություն կարելի է անվանել:
Հ.գ. Արդար լինելու համար, իհարկե, հարկավոր է նշել, որ 1 ամիս անց Ֆուտբելի ֆեդերացիայի նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրեց հասարակությունից: Սակայն եղածն արդեն եղած է և թուրքն էլ արդեն ստացել է իր հարցերի պատասխանը:
*խորհրդանիշ-symbol
*FFA-football federartion Armenia


Բարեփոխված լոգոն
Շրջահայաց եղե՛ք

No comments: