Մենք չհիասթափվեցինք և շարունակեցինք մեր փնտրտուքը: Այդ օրերին մեր հարցով նորից գնացինք ուսխորհուրդ: Ինձ ասացին, որ մի քանի օրից սփյուռքի նախարարը սփյուռքահայ ուսանողության հետ հանդիպում է ունենալու և ցանկանում է լսել մեզ/հիշեցման կարգով ասեմ, որ հանդիպումը անմիջապես հաջորդում էր սփյուռքահայ ուսանողության վիզաների հետ կապված աղմկալի դեպքին/: Եվ ասացին, որ ԵՊՀ-ի անունից պետք է ես ելույթ ունենամ/ինչը անակնկալ էր/: Մինչ նախարարի հետ հանդիպումը մենք`տարբեր բուհերի կողմից ելույթ ունեցող սփյուռքահայ ուսանողներս, այսպես ասած նախապատրաստական հանդիպում ունեցանք նախարարության կրթության բաժնի պետի հետ: Հանդիպումը այնպես ստացվեց, որ տեղի վրա որոշվեց, թե ով իր ելույթում ինչ հարցեր արծարծի/սա զուտ հակահարված տալու համար/: Բավականին բուռն քննարկումներ ունեցանք: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ ելույթ ունեցողների 90% իրեն համարում էր սփյուռքահայ չնայած իր ջավախքցի լինելուն: Մի՞թե կարելի է Ջավախքը համարել սփյուռք: Իրենք այս հարցին պատասխանում են հետևյալ կերպ`եթե Ջավախքը սփյուռք չէ, ապա ինչու մենք պետք է վճարենք այնքան, որքան սփյուռք համարվող Ռուսաստանը և մյուս ԱՊՀ երկրները: Եթե Ջավախքը սփյուռք չէ, ապա ինչու ջավախքցին ինչպես մյուս սփյուռքահայ ուսանողները չեն կարող սովորել անվճար համակարգով: Այստեղ հնչեց մեր աչալուրջ ղեկավարների լռեցնող, ես կասեի պապանձեցնող պատասխանը. դուք/ այստեղ խոսքը միայն ջավախքցու մասին չէ, այլ բոլորիս/ բուհ եք ընդունվում հեշտացված քննություններ հանձնելով, եթե ուզում եք օգտվել ուսուցման բոլոր հնարավորություններից, ապա բարի եղեք քննությունները հանձնել ընդհանուր հիմունքներով, ինչպես մյուսները և ձեզ ոչ ոք չի կարող զրկել ձեր նշած հնարավորություններից: Թե չէ ինչ է ստացվում դուք, և՜ ուզում եք չչարչարվել և հանձնեք հեշտացված քննություն և՜ օգտվել այն հնարավորություններից, որ տրվում է ընդհանուր հիմունքներով ընդունված ուսանողին: Ահա և մի պատասխան, որից չգիտես ծիծաղել թե լացել: Ա~խր, եթե այդքան բանիմաց և իրազեկ եք, որ այսօր անհրաժեշտություն եք համարել ունենալ սփյուռքի նախարարություն, ապա ամենապարզ տրամաբանությամբ էլ հայտնի է, որ սփյուքի որևէ գաղթօջախում չի կարող հայկական կրթությունը գտնվել այնպիսի որակի վրա, որ կարողանա աշակերտին սովորեցնել և՜ մեսրոպյան և՜ աբեղյան ուղղագրություն, որ աշակերտը ի վիճակի չէ, չնայած իր մեծ ցանկությանը, օրական 6 ժամ սովորել տվյալ երկրի ուսումնական ծրագրով որոշված դասընթքացները և դրանից անմիջապես հետո` դասերն ավարտվելուն պես, ևս 3 ժամ մնալ դպրոցում և հայոց լեզուն, պատմությունը, կրոնը, գրականությունը սերտել այն որակով, որ կարելի է ասել տրվում է ՀՀ դպրոցներում: Սա խոսում է այն մասին, որ իրոք անհրաժեշտ էր սփյուռքի նախարարություն ունենալը:
Մի խոսքով որոշվեց նաև, որ ԵՊՀ-ն որպես մայր բուհ առաջինը ելույթ ունենա: Ես խոսելու էի հայոց լեզվով մասնագիտական գրականություն ապահովելու, սփյուռքահայի նկատմամբ անհարգալից և վիրավորական վերաբերմունքն ու արտահայտություններ անելը բուհում, ամանորյա քննություններ նշանակել շուտ կամ ուշ, ազգային-ավանդական տոների նշում ինչպիսիք վարդանանքն ու բարեկենդանն են և սփյուռքին գոհացնելու, ոչ թե բավարարելու քաղաքականություն վարելն է` սկսելով թեկուզ հենց հեռուստատեսությունից: Այս բոլորին պատասխանեցին և՜ սփյուռքի նախարարը և՜ կրթության փոխնախարարը և ՜ԵՊՀ պրոռեկտորը և՜ բժշկական համալսարանի ռեկտորը:
Հ.գ. ձեզ եմ ներկայացնելու նրանց բոլորի պատասխանները`հետևությունները թողնելով ձեզ:
Շարունակելի
Tuesday, January 13, 2009
Wednesday, January 7, 2009
Սփյուռքհայ ուսանողներն ու սփյուռքի նախարարությունը
2008 թվականին ավելացավ ևս մեկ կարևոր նախարարական աթոռ կառավարությունում` նախարարի անակնկալ ընտրությամբ: Ինձ համար`որպես սփյուռքահայի տարօրինակ էր նախարարի ընտրությունը: Մենք այն միակ ու բացառիկ ազգերից մեկն ենք, որ չունենալով` ոչ նավթ, ոչ գազ, ոչ ելք դեպի ծով ունենք մի անսպառ հումք`ՍՓՅՈՒՌՔ: Չեմ ուզում խոսել սփյուռքի դերի մասին/դրա մասին դեռ կխոսենք/, այլ այն մտքերի, խոսքերի, արտահայտությունների, մտահոգությունների, առաջարկությունների և մթնոլորտի մասին, որին ինձ <բախտ վիճակվեց> մասնակցել և ինչ որ կերպով ազդել ստեղծված միջավայրի վրա: Խոսքս վերջերս տեղի ունեցած սփյուռքահայ ուսանողներիս հանդիպումն էր սփյուռքի նախարարի հետ, որին հրավիրված էին բուհ*երի ռեկտորներ և պրոռեկտորներ:
Ուզում եմ սկսել նախապատմությունից. հայտնի է, որ գործում է մեզ`ուսանողներիս համար անհեթեթ և անհարմար մի կարգ` ըստ որի ձմեռային արձակուրդի ընթացքում` հունվարի 8-15ը, ուսանողները հանձնում են ևս մեկ, մեր դեպքում բանավոր, քննություն: Անձամբ ինձ համար սա անհեթեթություն է: Ինչու՞: Նույն քննությունը, որ հանձնել ես ընդամենը 15 օր առաջ, գումարած 2 ամիս առաջ հանձածդ քննությունը, նորից պետք է հանձնես հունվարին: Եվ ընդորում նույն հարցերը: Հարց է ծագում, մի՞թե 2 քնությունների արդյունքներին չի կարելի վստահել, որ նորից նույնը քննվում է: Բայց ասում են` այս անգամ բանավոր է և քննությունը անց է կացվելու հանձնաժողովի ներկայությամբ: Գիտելիք ունեցողին և չունեցողին առաց հանձնաժողովի կամ հանձնաժողովով չէ, որ տարբերակում են: Ինչևէ, ես այս ընթացքում այնպիսի դեպքերի ականատեսն եմ եղել, որ արդեն չեմ զարմանում ոչ մի բանից: Սա էլ հասկացանք, որ երիցս ուզում են ստուգել ուսանողի իրական գիտելիքը, բայց ինչու հենց հունվարի առաջին շաբաթը: Թող լինի դեկտեմբերի վերջին շաբաթ կամ դասերը սկսելու, մեր դեպքում փետրվար 9, առաջին իսկ օրերին: Ի՞նչ տրամաբանություն և նորմ կա հունվարի առաջին շաբաթվա մեջ: ինչևէ այս դեպքում իմ գործը`որպես սփյուռքահայի, կրկնակի բարդանում էր: Ես պետք է ամանորին գնայի Իրան և անհնար էր դեկտեմբերի 28ին թռնել Իրան և հունվոր 7ին գալ Երևան քննություն հանձնել և սպասել մինչև փետրվար 8, որ սկսեն դասերը: Դիմեցինք/ինչու դիմեցինք, որովհետև իմ կուրսում կար ևս մի իրանահայ/ դեկանատ սկզբում ասացին իրենք կհետաքրքվեն: Անցավ 1 շաբաթ ուղղակիորեն դիմեցինք դեկանին այն խնդրանքով, որ թույլատրի քննությունները հանձնել շուտ, այսինքն` դեկտեմբերի 23-26: Սակայն դեկանը անմիջապես մերժեց`ասելով, թե ինքը անձամբ դեմ է և նման կարգ գոյություն չունի: Մենք չնայած իր վրդովված և ինչ որ տեղ նաև անհարգալից վերաբերմունքին շնորհակալություն հայտնեցինք: 1 շաբաթվա ընթացքում դիմեցինք տարբեր մարդկանց ու միջոցների, հետաքրքրվեցինք այլ ֆակուլտետի մեր ընկերներից, ուսումնասիրեցինք ԵՊՀ կանոնադրությունը, դիմեցինք ուսխորհրդին: ԵՊՀ կենտրոնական ուսխորհրդի նախագահը մեր հարցով դիմեց պրոռեկտորին այնուհետև մեր դեկանին, բայց պատասխանը մեկն էր` մերժում եմ:
*բուհ- բարձրագույն ուսումնական հաստատություն
Հ.գ. այս ամենը ինձ տվեց մեծ փորձ, չնայած`ընթացքում իմ անընդհատ վազվզուքի մեջ լինելուն: Բավականին հետաքրքրիր դեպքեր պատահեցին, որոնք կկիսեմ ձեզ հետ: Այս ամենը դեռ պատահածի կեսն էլ չէ: Այնպես որ զինվեք համբերությամբ:

Monday, December 29, 2008
ՄԱԿ-ի մոդելի սեմինար
Նստած էինք դասի, երբ ներս մտան 2 հոգի, բաժանեցին հացաթերթիկներ ասելով լրացնենք այն և հանձնենք իրենց. լավագույնները կընտրվեն և կմասնակացեն սեմինարին: Զանգահարեցին և ասացին, որ ընտվել եմ ու ներկայանամ ՄԱԿ-ի հայակական ասոցիցայի գրասենյակ: Գնացինք ու պարզեցինք թե իրենից ինչ է ներկայացնում ՄԱԿ-ի մոդելը: ՄԱԿ-ի մոդելը կիրառվում է այն բոլոր երկրներում, որոնք անդամակցում են ՄԱԿ-ին: Մոդելի ընթացքում հավաքվածները կատարում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կամ Անվտանգության Խորհրդի դերը: Յուրաքանչյուրիս վիճակահանությամբ ընկնում է մի երկիր և դու հանդես ես գալիս որպես այդ երկրի լիազորված ներայացուցիչը: Յուրաքանչյուր երկիր ներկայացնում էին երկու ներկայացուցիչ: Սեմինարի թեման էր վերջերս բռնկված վրաց-օսական հակամարտությունը: Ես ներկայացնում էի վետոյի իրավունք ունեցող Միացյալ Թագավորությունը:
ՄԱԿ-ի մոդելները լինում են հանրապետական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով: Հայաստանը անցյալ տարի մասնակցել է Հարավային Կորեայում տեղի ունեցած միջազգային մոդելին և մեր պատվիրակությունը ներկայացրել է Ռուսաստանը: Իսկ Հայաստանին հենց Հարավային Կորեան, որը մասնակիցների հավաստմամբ անգամ չգիտեր, որ նման երկիր կա երկրագնդի վրա և ներկայացնում էր, թե իբր հայերը զրկված են հաղորդակցության միջոցներից` անգամ հեռախոսակապից: Դե կորեացիք որտեղից իմանան, որ Հայաստանի շարքային քաղաքացիների ունեցած սեփական Hammer /դասախոսս կասեր` հայերեն խամեր / ավտոմեքենաների թիվը գերազանցում է ԱՄՆ-ի բանակի ունեցած Hammer-ներին:
Մոդելին մասնակցում էին միայն Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դիվանագիտության բաժնի ուսանողները: Մենք սովորում ենք դիվանագիտական հմտություններ, բայց գործադրելու և պրակտիկորեն օգտվելու հնարավորություններ չունենք: Ուստի սա մեր առաջին փորձն էր այս ասպարեզում և ասեմ, որ բավականին արդյունավետ: Որպեսզի ընդունվի քո երկրի առաջարկած բանաձևը պետք է ստեղծես կոալիցիա և այդ անում ես ընդմիջումների ընթացքում` դիվանագիտական զրույցներ ու բանակցություններ վարելով: Այստեղ դրսևորում ես տարվա ընթացքում սովորածդ ու ձեռք բերում հմտություններ:
Ամռանը տեղի է ունենեալու ՄԱԿ-ի միջազգային մոդելը Ժնևում:

Խառնաշփոթ
Ողջունում եմ և միժամանակ հայցում այն բոլոր ընկերներիս ու այս կայքը ընթերցողներին, որոնք այս ընթացքում անընդհատ կապվում էին և հարցուփորձ անում, թե ինչու եմ դադարեցրել գրելս: Ի պատասխան այդ բոլոր հարցումների պետք է ասեմ, որ վերջերս բավականին զբաղված էի` հանձնում էի քննություններ և ստոգարքներ նաև մասնակցեցի 2 սեմինարի, որոնց մասին կգրեմ:
Wednesday, November 19, 2008
Ֆեթիյե Չեթին
Միջազգային հարաբերությունների թուրքերեն սովորողները և արևլագիտականնի ուսանողները մասնակցում էին թուրք հրապարակախոս, Հրանդ Դինքի գործով զբաղվող փաստաբան Ֆաթիյե Չեթինի հետ հանդիպմանը: Հանդիպման առիթ էր հանդիսացել թուրքագետ դասախոս պարոն Ռուբեն Մելքոնյանի դեռևս 2005 թվականին թարգմանած և հրատարակած Չեթինի <Մեծ մայրս> հուշագրական վիպակը: Եվ այս տարի գիրքը վերահրատարակվեց, որի շնորհանդեսին մասնակցում էր նաև ինքը Չեթինը:
Նա պետք է գար դեռևս 2005 թվ.-ին Հրանդի հետ: Մի քիչ պատմեմ իր պատմածից: Նա գնում էր Ֆրանսիա գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդսին և Հրանդի հետ պայմանավորվել էր, որ վերադառնալուն պես, միասին կգան Երևան: Սակայն վերադառնում է Ստանբուլ մասնակցելու Հրանդի թաղմանը:
Եվ այսպես երկու տարի հետո Չեթինը Երևանում է, բայց Հրանդի եղբոր և աղջկա հետ:
Չեթինի հետ հանդիպումը անցավ բավականին հետաքրքրիր: Պատմեց, որ իր այս գրքից հետո անընդհատ կապվում են իր հետ և ասում, որ հետևելով գրքի պատմվածքին իրենք էլ են հետաքրքրվել իրենց ընտանիքի անցյալով ու իրենց մեջ գտել են գոնե մի հայ վերապրողի: Հիրավի, <Մեծ մայրս> գիրքի նույնիսկ անարգել հրատարկությունն ու տարածումը այսօրվա թուրքական պետության պայմաններում արդեն իսկ մեծ ձեռքբերում է, որն իր հետ առաջացրել է ներքին շարժում և թուրք հասարակության շրջանում մտածելու տեղիք է տվել:
Չեթինի հետ հանդիպումից հետո բավականին ուրախացա, որ այսօր Թուրքիայում կան նման թուրքեր:
հ.գ.-Ես այժմ ընթերցում եմ Չեթինի <Մեծ մայրս> գիրքը. խորհուրդ կտայի` դուք էլ ընթերցեք: Գիրքը ընթերցելուց հետո կկիսեմ ձեզ հետ տպավորություններս:
Հայամետ եղե՜ք

Tuesday, November 11, 2008
Բարեգործություն
Խոսում էինք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացվածության աստիճանի մասին և դասախոսը բերեց մի իրական օրինակ:
Վերջերս ԵՊՀ են այցելել գերմանացի բարեգործներ մի քանի ուսանողնրի վարձը փոխհատուցելու, լսարաններ վերանորոգելու և մի քանի ուսանողների Գերմանիա փոխադրելու համար: Սակայն, արի ու տես, որ ԵՊՀ դասախոսական կազմը, ովքեր դիմավորել էին բարեգործներին, գործել էին ճակատագրական սխալ: Ո՜չ, ո՜չ նրանք հանցանք չեն գործել, չեն անարգել, այլ օտարերկրացիներին բերել էին իրավաբանական ֆակուլտետի նախկին ավտոկանգառի ճանապարհով/այժմ կառուցվում է մայրուղի/: Բնականաբար, եվրոպացի մեծահարուստները զարմացել էին. ընդհուպ մտածել էին, թե մոտակայքում կառավարության նիստ է գումարվում: Սակայն նրանց բացադրել են, որ այս ավտոմեքենաները նման աչք զարնող պետհամարանիշներով պատկանում են ուսանողներին: Նրանք անմիջապես հասկացրել էին, որ թեկուզ իրենք նման ավտոմեքենաներ չեն վարում և երևի ՀՀ-ն այնքան զարգացած է ու հարուստ է, որ բարեգործություն անելը կարող է վիրավորական թվալ:
հ.գ.- ուսանողությունը ողջ աշխարհում համարվում է ամենախոցելի խավը
հ.գ.- Եվրոպայում անկախ մասնագիտությունից և ֆինանսական վիճակից օգտագործում են քիչ ծախսատար, փոքր և պրակտիկ մեքենաներ:
Ուրախ ապրե՜ք

Sunday, November 9, 2008
Ի զարմանս ինձ… 2
Հաջորդ միջադեպը, բարեբախտաբար, ինձ հետ չի պատահել, այլ` իմ իրանահայ համակուրսեցու: Սփյուռքահայերի հայոց լեզվի խումբը տարբերվում է ՀՀ-ում դպրոց ավարտածների խմբերից, մեզ բոլորիս հայտնի պատճառներով/ուղղագրություն, հայոց լեզվին ավելի ցածր մակարդակով տիրապետելուն…/: Ընկերուհիս, որը մասնակցում է այդ խմբին, միակն է, որ հայոց լեզվին տիրապետում է մեսրոպյան ուղղագրությամբ/մյուսները ջավախքահայեր են/ և բնականաբար ունի նաև ուղղագրության խնդիր: Մի խոսքով, նա դասախոսին ասում է , որ ինքը գրում է մեսրոպյան ուղղագրությամբ և ի պատասխան դրա մայրենի լեզվի <վաստակաշատ> դասախոսը հայտարարում է`հայոց լեզուն ամենուրեք նույնն է, չկա հայոց լեզվի մեկ այլ տարբերակ:
Անզորությունից միայն ծիծաղեցի…
Իրազեկ եղե՜ք
Անզորությունից միայն ծիծաղեցի…
Իրազեկ եղե՜ք
Subscribe to:
Posts (Atom)