Sunday, October 26, 2008

<Մորաքույրը փարիզից>

Մեծ հրճվանքով տեղեկացա, որ բեմադրվում է <Մորաքույրը փարիզից> ներկայացումը, որի ռեժիսորը, սցենարիստն ու գլխավոր դերակատարը հենց ինքը`Նարեկ Դուրյանն է: Մարդ, որ ծնվելով Երևանում, իր ասելով դարձել է սփյուռքահայ, ավելի հստակ` փարիզահայ: Ներկայցումը իր բնույթով կատակերգությունն է, բայց պատկանում է կատակերգությունների այն տեսակին, որ ծիծաղելով մեկտեղ քեզ ստիպում է խորհել, հետևություններ անել և զղջալ: Կներկայացնեմ սյուժեն շատ սեղմ տարբերակով, որպեսզի ավելի ստույգ պատկերացում կազմեք, և վստահ եմ, որ ձեր մեջ կառաջանա հետաքրքրություն դիտելու ներկայացումը: Այսպիսով, 2 դերասան ընկերներ սիրում են զույգ քույրերի, բայց քանի որ իրենք աղքատ են, աղջիկները նրանց արհամարհում են: Եվ ահա, ժամանակակից ձևով հաղորդագրություն* է գալիս տղաներից մեկին, թե իր մորաքույրը, որը մեծահարուստ փարիզահայ է գալիս է Հայաստան և ցանկանում է իր քրոջ որդուն հանձնել իրեն հասանելիք ժառանգությունը: Եվ այստեղ սկսվում է հայկական`ավելի ճիշտ հայաստանյան հյուրասիրության նախապատրաստական <աշխատանքները>. սեղանը այնքան լցնել, որ շարժվելու տեղ չլինի, այնքան հյուրասիրել հյուրին/ավելի տիպիկ ուտեցնել/, որ առողջական խնդիրներ ծագեն, այնքան խմեցնել, որ իր անունը չհիշի:
Սակայն, գալիս է ևս մեկ հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ մորաքույրի գալը հետաձգվում է: Բայց, քանի որ արդեն բոլորը և գլխավորապես աղջիկները հանձինս տղաների տեսնում էին ապագա միլիոնատերների, նրանք խնդրում են իրենց ուսուցչին, որի դերակատարը Նարեկն էր, խաղալ փարիզահայ մորաքրոջ դերը: Եվ միանգամից փոխվում է շրջապատի վերաբերմունքը արդեն իսկ <հարուստ> տղաների հանդեպ: Հատկանշականն այն է, որ ով գալիս էր մորաքրոջը տեակցելու իր հետ, որպես նվեր, բերում էր մեսրոպատառ այբուբեն: Ներկայացման ընթացքում անընդհատ խոսվում է թե՜ հայաստանաբնակնրի և թե՜ սփյուռքահայերի, այսպես ասած, թերությունների մասին: Ողջ ներկայացման ընթացքում հիանում էի դերասանական վարպետությամբ և մեծ բավականությամբ գեղարվեստական հաճույք ստանում:
Խորհուրդ կտամ, որ դուք էլ վայելեք այս ներկայացումը:
*հաղորդագրություն-sms
Ապրե՜ք ուրախ

No comments: