Sunday, October 12, 2008

Արջի ծառայություն 2

Հաջորդ ցնցող նորությունը այն էր, որ ի պատիվ հայ-թուրքական հարաբերությունների <բարելավման> չգիտես ինչ-ինչ պատճառներով ֆուտբոլային խաղի հանդիպման ընթացքում անջատվել էր Ծիծեռնակաբերբի հուշահամալիրի լուսավորությունը: Մի՞գուցե մտածել էին, որ եթե սեպտեմբերի 6-ին Ծիծեռնակաբերդը լուսվորվեր իր բնականոն ձևով, ապա Հրազդան մարզադաշտում հավաքվածները պարտավոր էին նկատել Ծիծեռնակաբերդը, քանզի այն ուղիղ դեմ հանդիման է Հրազդան մարզադաշտին և առավել ևս այն հատվածին, որտեղ մեր <պատվարժան> հյուրն էր նստելու, և քանի որ Հայաստանը այս դեպքում հյուրընկալ երկիրն էր, ուրեմն քաղաքակիրթ չէ նեղացնել հյուրին`նրան տհաճություն պատճառելով:
Խաղի ընթացքում ՀՅԴ-ն Ծիծեռնակաբերդի համալիրում ջահերով լուռ երթ էր կազմակերպել: Եվ նրանք էլ ինչպես յուրաքանչյուր աչալուրջ հայ, զարմացել են թե ինչու չեն վառվում հուշարձանը լուսավորող լույսերը: Սակայն արի ու տես, որ այս անդրդվելի փաստը <իրականությանը չհամապատասխանող է բանբասաբք> է անվանում հենց ինքը` Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը, դեռ համարձակվելով միակ աչալուրջ հեռուսռաընկերությանը`Երկիր Մեդիային, կեղծ տեղեկություն հաղորդելու և զրպարտանքի մեղադրանքով դատի տալու սպառնալիք ներկայացնել: Այն էլ այն դեպքում, որ կա նկարահանված տեսնյութ, որն արդեն իսկ անժխտելի փաստ է, և հարյուրավոր մարդիկ, որոնք վկան են չլուսավորված Ծիծեռնակաբերդի: Եվ մեր <անկողմանպահ> ու <ահազանգող> հեռուստատեսությունը լռում է այն դեպքում, երբ ի լուր աշխարհի և ՀՀ-ի այդ մասին թմբկահարում է թուրքական լրատվությունը և հեռուստատեսությունը: Թերևս սա միակ ճշմարտությանը համապատասխանող և հավաստի տեղեկությունն է, որ մինչ օրս երևի հաղորդել է թուրքական լրատվությունը: Թուրքերը իրենք էլ էին զարմացել, թե այդ ոնց եղավ, որ հայերի համար սրբություն համարվող Ծիծեռնակաբերդի լուսվորության հետ խնդիրներ ծագեցին ճիշտ այն օրը, երբ Երևան էր ժամանել թուրք նախագահը:
Երևի ճարտարպետը մարզադաշտի տեղը սխալմամբ է ընտրել կամ էլ հաշվի չի առել այն փաստը, թե երբևէ կարող է Ծիծեռնակաբերդը ինչ որ մեկին խանգարի կամ տհաճություն պատճառի: Մի՞գուցե ճարտարապետի ընտրությունն էր սխալ: Այսուհետ պետք է պետական հատուկ ուշադրության արժանացնեն նման <ռազմավարական> կարևոր նշանակություն ունեցող կառույցների ճարտարապետներին:
Արդարամիտ եղե՜ք

No comments: