Friday, August 29, 2008

Ով քնած է արթուն կենա, Ով արթուն է ելնի կենա 2

Օրեր առաջ մեզ էին այցելել տատիկս ու պապիկս: Յուրաքանչյուր անգամ, որ հյուրեր ենք ունենում մեր քաղաքում մի գեղեցիկ նորություն է լինում, որ իրենց ներկայացնենք: Եվ այս տարի այդ նորությունը Հյուսիսային պողոտան էր: Բայց նախքան գնալը, ծանոթ լինելով այնտեղ տիրող մթնոլորտին և իրավիճակին տատանվում էի`արժե՞ արդյոք գնալ այնտեղ, թե ոչ: Չէ՞ որ հնարավոր էր ծագեին միմյանց հակասող 2 կարծիք. այն որ կառուցված շենքերն ու պողոտան մեծ ձեռքբերում է մեր փոքրիկ քաղաքի համար և բավականին գեղեցիկ, և որ մարդկանց մի խումբ այնքան մոլորության մեջ է, որ անգամ Մայր Հայաստանի արձանը, որ համարվում է Երևանի հրաշալիքներից մեկը վերածել են ծաղրանկարի/անկեղծ ասած լեզուս չի պտտվում, որ նկարագրեմ/, որ իբր թե նստացույց են անում և այդտեղ գիշերում են/Աստծուն է հայտնի՝ ինչ պայմաններում/, որ երգում են ազգային-ազատագրական երգեր`աղավաղված և փոփոխված տարբերակով, որ իբր թե պայքարում են <քաղբանտարկյալների> ազատության համար. մի նորություն ևս` քաղբանտարկյալ-քաղաքական և գաղափարական նպատակներով հետապնդվող և բանտարկված անձ: Իսկ <ազատասեր> բողոքավորները ստեղծել են <քաղբանտարկյալի> մի նոր բացատրություն և ինչու՞չէ նաև տեսակ-մարդիկ ովքեր մարտի 1-ի լույս 2-ի օրը զբաղվել են թալանով, գողությամբ, ավերով ու ավարով, ովքեր ոտնահարել են զինվորի արժանապատվությունը և հարվածել նրան, ովքեր 1 օրում քաղաքին հասցրել են նյութական մեծ վնաս, ովքեր երկրի անվան և պատվի հետ են խաղացել`տալով նրան բարոյական հսկայական հարված, ովքեր վերջիվերջո սարսափի մեջ են պահել ողջ երկիրը այսօր համարվում են <անմեղ> ձերբակալվածներ, իշխանության <զոհ> և <քաղբանտարկյալներ>: Ահա սա է այդ մարդկանց համար քաղբանտարկյալ հասկացության իմաստը: Վերադառնանք զբոսաշրջիկներին նման <հաճույք> պատճարելու հարցին: Չգիտեմ` ով ինչպիսի զգացում է ունենում նրանց կողքով անցնելիս, բայց ես ամանչում եմ: Երբ պապաիկիս ձեռքը բռնած քայլում էի, կյանքում առաջին անգամ ամանչեցի, որ հայ եմ, ամամնչեցի, որ հավաքվածներն են հայ: Հասկանու՞մ եք ՀԱ~Յ…
Ու այդ ամոթի զգացումը մեջս խեղդած` նայում էի շուրջս և մտածում, թե Վարդան Մամկոնյանը…Արամ Մանուկյանը…Շահեն Մեղրյանը…և հազարավոր այլ հերոսներ է՞լ են հայ ու մենք է՞լ: Մի՞թե Արցախում այսքան զոհեր տվեցինք, որ այսօր ունենանք այս խայտառակ իրականությունը: Մի՞թե…
Այս բոլորի համար նախ և առաջ մեղավոր է հենց իշխանությունը: Նա չունի արդարանալու որևէ ձև և դրա վառ ապացույցն են իր գործելակերպը և այն անձեռնմխելիությունը և ամենաթողությունը, որով շրջապատել է իրեն: Պետք է հասկանալ, որ ժողովուրդն էլ ունի իր համբերության բաժակը, և մի օր էլ կգա, երբ նա ուղղակի չի հանդուրժի, կըմբոստանա, կբողոքի, և նա էլ ինչպես իշխանությունը կկորցնի իր չափի զգացումը` և դուրս գալով հավասարակշռությունից կանցնի ծայրահեղության: Սրա համար մեղավոր չէ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ըմբոստացած հասարակությունը: Մեղավոր ենք մենք, մենք բոլորս, մեղավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքցի, մեղավոր է յուրաքանչյուր հայ… Մենք բոլորս ունենք մեր մեղքի բաժինը և այսօր պատժվում ենք բոլորով` յուրաքանչյուրս յուրովի: Բայց ելնենլով այն մտքից, թե թունելի վերջում միշտ էլ լույս է լինում, կարող ենք հուսալ, որ արդեն մոտ ենք այդ լույսին:
Հ.գ. Մտածում ես, թե իշխանությունն ինչպիսի քայլեր է իրեն թույլ տվել, ինչ կյանքով է ապրել , որ այսօր ունենք այսպիսի իրականություն: Գուցե հասել է ժամը ստեղծվածից դասեր քաղելու և սկսածն արմատախիլ անելու:
Սիրե՛ք միմյանց

Thursday, August 28, 2008

Ով քնած է արթուն կենա, Ով արթուն է ելնի կենա 1

Այս գաղափարն է, որ որպես ուղենիշ փոխանցվել է մեզ սերնդեսերունդ դեռևս Սասունցի Դավթից: Դեռ 8-րդ դարում Դավիթը այս կոչով փորձել է սթափեցնել մեր երկրի դեմ արշաված Մըսրա Մելիքի զորքին: Այսօր հասունացել է այն պահը, որ այս նույն կոչը անելու անհրաժեշտություն է առաջացել: Ինչու՞ ենք պառակտվել, ինչու՞ ենք չարացել, ինչու՞ ենք դարձել անհավատ յուրաքանչյուր հավաստիացումի և պաշտոնական հայտարարության նկատմամաբ: Մի՞թե դարավոր անցյալ ունեցող, այսքան զարհուրելի ու վայրիվերումներով լի ուղով անցած ազգը, այսքան արտաքին մարտահրավերների առջև կանգնած, ասես արհամարհում է այս լուրջ խոչընդոտներն ու դժվարությունները և անցել այսքանի նկատմամաբ մի ճղճիմ ու անիմաստ պայքարի, որ արդարանալու համար անվանում են պայքար ազատության, ազատ, անկախ Հայաստան ստեղծելու համար: Սրանով են բացատրում մահակներով զինված լինելը, սեփական երկրի զինվորի վրա ձեռք բարձրացնելը/այն էլ մի ազգի զինվորի, որի համար զինվորը սրբություն է/, պետականությանն ու ազգային արժեքներին անվերականգնելի վնասներ հասցնելը, ազգային միասնությունը կործանելը, որևէ սրբություն չունենալը, վիրավորելն ու անարգելը պետական պաշտոնյաից մինչև հոգևոր առաջնորդ` նրան որակավորելով այնպիսիվ պիտակներով, որ կրկնելն անգամ կհամարվի սրբապղծություն: Մի՞թե ազատություն և անկախություն չէ այն բացահայտ փաստը, որ օրեր շարունակ մայրաքաղաքի սրտում տեղի էին ունենում այնպիսի գործողություններ, որոնք բնորոշ էին միմիայն զարգացման ցածր կենսամակարդակ ունեցող աֆրիկյան հետամնաց ազգերին: Միթե գոյություն չունի որևէ սրբություն, այն էլ մի երկրի ժողովրդի համար, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ես ամաչում, որ այսքան ազգային ու կրոնական ժառանգություն ունեցող մի ժողովուրդ այսօր գտնվում է այսպիսի ամոթալի և անպատվաբեր վիճակում:
Շարունակելի

Wednesday, August 27, 2008

Ողջույն

Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այժմ ընթերցում են այս տողերը: Այս կայքէջի սահմաններում ձեզ եմ փոխանցելու իմ մտքերը, իմ առօրյան և այն ամենը ինչ կկատարվի իմ և ձեր շուրջը:Կխնդրեի, որ հնարավորության և ցանկության դեպքում ձեր առաջարկներով և հոդվածներով աջակցեք այս կայքէջի գործունեությանը: Կայքէջի ստեղծման նպատակը առողջ դատողությանն ու մտքին զարկ տալն է/Ինչու չէ նաև հայաստանյան իրականությունում այս տեսակի հաղորդակցմանը նպաստելով/: Հուսով եմ, որ կհասնեմ նպատակիս`ձեր աջակցությամբ:
Կանխավ շնորհակալություն