Այս գաղափարն է, որ որպես ուղենիշ փոխանցվել է մեզ սերնդեսերունդ դեռևս Սասունցի Դավթից: Դեռ 8-րդ դարում Դավիթը այս կոչով փորձել է սթափեցնել մեր երկրի դեմ արշաված Մըսրա Մելիքի զորքին: Այսօր հասունացել է այն պահը, որ այս նույն կոչը անելու անհրաժեշտություն է առաջացել: Ինչու՞ ենք պառակտվել, ինչու՞ ենք չարացել, ինչու՞ ենք դարձել անհավատ յուրաքանչյուր հավաստիացումի և պաշտոնական հայտարարության նկատմամաբ: Մի՞թե դարավոր անցյալ ունեցող, այսքան զարհուրելի ու վայրիվերումներով լի ուղով անցած ազգը, այսքան արտաքին մարտահրավերների առջև կանգնած, ասես արհամարհում է այս լուրջ խոչընդոտներն ու դժվարությունները և անցել այսքանի նկատմամաբ մի ճղճիմ ու անիմաստ պայքարի, որ արդարանալու համար անվանում են պայքար ազատության, ազատ, անկախ Հայաստան ստեղծելու համար: Սրանով են բացատրում մահակներով զինված լինելը, սեփական երկրի զինվորի վրա ձեռք բարձրացնելը/այն էլ մի ազգի զինվորի, որի համար զինվորը սրբություն է/, պետականությանն ու ազգային արժեքներին անվերականգնելի վնասներ հասցնելը, ազգային միասնությունը կործանելը, որևէ սրբություն չունենալը, վիրավորելն ու անարգելը պետական պաշտոնյաից մինչև հոգևոր առաջնորդ` նրան որակավորելով այնպիսիվ պիտակներով, որ կրկնելն անգամ կհամարվի սրբապղծություն: Մի՞թե ազատություն և անկախություն չէ այն բացահայտ փաստը, որ օրեր շարունակ մայրաքաղաքի սրտում տեղի էին ունենում այնպիսի գործողություններ, որոնք բնորոշ էին միմիայն զարգացման ցածր կենսամակարդակ ունեցող աֆրիկյան հետամնաց ազգերին: Միթե գոյություն չունի որևէ սրբություն, այն էլ մի երկրի ժողովրդի համար, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ես ամաչում, որ այսքան ազգային ու կրոնական ժառանգություն ունեցող մի ժողովուրդ այսօր գտնվում է այսպիսի ամոթալի և անպատվաբեր վիճակում:
Շարունակելի
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment